ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում այսօր՝ հունիսի 14-ին, պայմանագրային զինծառայող է մահացել:
Մուրացանի հոսպիտալում պայմանագրային զինծառայող է մահացել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: NEWS.am-ի հետ զրույցում Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ պայմանագրային զինծառայող Նարեկ Ջիվանի Մխիթարյանն առողջական խնդիրներ է ունեցել:
«Պարանոցի միջային կիստայի վիրահատական միջամտության է ենթարկվել: Այսօր վաղ առավոտյան նա մահացել է»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը։
Մահվան պատճառը դեռ պարզ չէ: