Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 15-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանին, Հայաստանի ամերիկյան համալսարանի փոխնախագահ Աշոտ Ղազարյանին եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի նախկին պատվավոր նախագահ, Թրփանճյան գյուղական համայնքների զարգացման ծրագրի նախագահ Հարություն Արմենյանին:
Բակո Սահակյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի ամերիկյան համալսարանի եւ Արցախի պետական համալսարանի փոխգործակցությանը, Արցախի մայր բուհի շենքային պայմանների բարելավմանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը պահանջված եւ կարեւոր է համարել Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ կապերի շարունակական ընդլայնումն ու խորացումը:
Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: