Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ավարտվող «Norway Chess» շախմատային գերմցաշարի նախավերջին` 8-րդ տուրում Հայաստանի հավաքականի առաջին համար Լևոն Արոնյանը սևերով ոչ-ոքի է խաղացել հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ:
Norway Chess-2017. Արոնյանը ոչ-ոքի խաղաց Անանդի հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Պարտիան ավարտվել է 32-րդ քայլում:
Այս ոչ-ոքիից հետո Արոնյանը վաստակած 5,5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Վերջինիս հետապնդող Հիկարու Նակամուրան նույնպես ոչ-ոքի է խաղացել և վաստակած 5 միավորով զբաղեցնում է երկրորդ տեղը: Տուրի մյուս պարտիաները չեն ավարտվել:
Հիշեցնենք, որ նախորդ տուրում Արոնյանը հաղթել էր ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին: