ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հունիսի 16-ին ողջունել Է նոր մարմին՝ ՄԱԿ-ի Հակաահաբեկչական վարչություն, ստեղծելու համաշխարհային կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի միաձայն որոշումը:
Գուտերիշը ողջունել Է ՄԱԿ-ի Հակաահաբեկչական վարչության ստեղծումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես հայտնել Է նրա պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ահաբեկչության դեմ պայքարը եւ բռնի ծայրահեղականության կանխման միջոցները դիտում Է որպես ՄԱԿ-ի կարեւորագույն գերակայություններից մեկը» եւ վստահություն Է հայտնել, որ Հակաահաբեկչական վարչության ստեղծումը «ներդրում կդառնա ՄԱԿ-ի՝ հակամարտությունների կանխման եւ խաղաղության պահպանման ջանքերում»: Նոր գերատեսչությանը, որը կղեկավարի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը, հանձնվում են Հակաահաբեկչական միջոցառումների իրականացման նպատակային խմբի դիվանատան եւ ՄԱԿ-ի Հակահաբեկչական կենտրոնի անձնակազմն ու միջոցները, ինչպես նաեւ ՄԱԿ-ի քարտուղարության Քաղաքական հարցերի դեպարտամենտի միջոցների մի մասը, հաղորդեել Է ՏԱՍՍ-ը: