Թուրքիան հաստատում է, որ լրջորեն մտադրված է գնել С-400 զենիթահրթիռային համալիրները։
Թուրքիան մտադիր է С-400-ներ գնել. Շուգաեւ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտարարել է Ռազմա-տեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաեւը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։
«С-400-ներ գնելու Թուրքիայի լուրջ մտադրությունը հաստատվում է։ Փորձագիտական մակարդակով բանակցություններ են ընթանում»,- ասել է Շուգաեւը։
Նա հավելել է, որ Ռուսաստանը, որպես հուսալի գործընկեր, «դրան համապատասխան մոտեցում է ցուցաբերում»։