Թուրքիայի արևելյան Հաքքարի նահանգում հրթիռային հարվածի հետևանքով սպանվել է 1, վիրավորվել 6 թուրք զինվորական:
Թուրքիայի արևելքում հրթիռային հարվածից զինվորականներ են զոհվել ու վիրավորվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հաղորդում է Հուրիյեթը՝ հղում անելով Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբին:
Ըստ հաղորդագրության՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության գրոհայինները հրթիռ են արձակել Չուկուրջայից Վան ուղևորվող զինվորական մեքենայի վրա: