Հարավային Կորեայի նախագահը հույս ունի Փհենյանի հետ միջուկային ծրագրի մասին բանակցությունները սկսել մինչեւ տարեվերջ։
Հարավային Կորեայի նախագահը հույս ունի մինչեւ տարեվերջ սկսել Փհենյանի հետ միջուկային ծրագրի մասին բանակցությունները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին Մուն Ջեինը հայտնել է CBS News-ին տված հարցազրույցում։
Խոսելով Փհենյանին կանխարգելիչ հարվածի հասցման հավանականության մասին՝ Մունը Ջեինը բացառել է մոտ հեռանկարում նման սցենարը։ «Երբ խոսքը կանխարգելիչ հարվածի մասին է՝ մենք դա կկարողանանք քննարկել այն պահին, երբ սպառնալիքն ավելի հրատապ կդառնա»,- News.am-ի փոխանցմամբ՝ նշել է նա։