Պորտուգալիայի կենտրոնական մասում անտառային հրդեհի հետևանքով տուժածների թիվը 157-ից հասել է 204-ի:
Պորտուգալիայում հրդեհից տուժածների թիվը հասել է 204-ի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Publico թերթը հայտնել է, որ այս պահին ավելի քան 1,2 հազար հրշեջներ շարունակում են կրակի դեմ պայքարել Պեդրոգան Գրանդի բնակավայրի շրջանում, որտեղ տարերքի զոհ է դարձել 64 մարդ, փոխանցում է Panorama.am-ը:
Հունիսի 17-ի ցերեկվանից սկսած բռնկումը մինչ այժմ չի հաջողվել լիովին տեղայնացնել։
Հրդեհի հետևանքով արդեն այրվել է շուրջ 30 հազար հեկտար անտառ: Ավելի վաղ տեղական ոստիկանությունը ենթադրություն է հայտնել, թե Պորտուգալիայում հրդեհը բռնկել Է կայծակի հարվածի հետևանքով։