Պատերազմական իրավիճակի հետևանքով երկարատև դադարից հետո վերականգնվել է Սիրիայի և Հայաստանի միջև կանոնավոր օդային հաղորդակցությունը:
Դամասկոս-Երևան կանոնավոր չվերթի պաշտոնական բացումը տեղի կունենա հունիսի 28-ին Երևանում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին Սիրիայում ՀՀ դեսպանությունից՝ հավելելով. «Հունիսի 21-ին կայացել է սիրիական «Աջնիհաթ Աշ-Շամ» ավիաընկերության Երևան-Դամասկոս առաջին փորձնական չվերթը: Դամասկոս-Երևան կանոնավոր չվերթի բացումը մեծ արձագանք է ստացել Սիրիայում, այդ թվում նաև սիրիահայ համայնքում: Ուղիղ չվերթի առկայությունը դրական ազդեցություն կունենա երկու երկրների գործարար մթոլորտի և երկկողմ բազմաոլորտ համագործակցության համար: Դամասկոս-Երևան կանոնավոր չվերթի պաշտոնական բացումը տեղի կունենա հունիսի 28-ին Երևանում»: