Շառլ Ազնավուրը, իտալացի կինոդերասանուհի Ջինա Լոլոբրիջիդան, ամերիկացի դերասաններ Քրիստեն Դանսթն ու Ջեֆ Գոլդբլյումը, բրիտանցիներ Ռիչարդ Բրենսոնն ու Սայման Քաուելը, ռեփեր Սնուփ Դոգը և այլք 2018 թվականին աստղ կստանան Հոլիվուդի Փառքի ծառուղում։
Շառլ Ազնավուրն անվանական աստղ կստանա Հոլիվուդի Փառքի ծառուղում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայտնիների այդ ցուցակը հրապարակել է Հոլիվուդի առևտրային պալատը։
«Մենք ուշադիր ուսումնասիրել ենք յուրաքանչյուր հավակնորդի և կարծում ենք, որ մեզ հաջողվել է ընտրել տաղանդների խումբ, ովքեր ներգործում են աշխարհում բազմաթիվ երկրպագուների ճաշակի վրա»,-հայտարարել է կոմիտեի նախագահ, ռեժիսոր և պրոդյուսեր Վին Դի Բոնան։ Նա վստահություն է հայտնել, որ աստղեր ստացողները հպարտ կլինեն ընդմիշտ Հոլիվուդի պատմության բաղկացուցիչ մաս դառնալու հնարավորությամբ։