Խարկովում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը եզրափակչի ուղեգիր է նվաճել:
Բռնցքամարտ. Հովհաննես Բաչկովը Եվրոպայի առաջնության եզրափակչում է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մրցաշարի կիսաեզրափակիչ փուլում հայ բռնցքամարտիկը 5:0 հաշվով առավելության է հասել Լեհաստանի ներկայացուցիչ Մաթյոս Թոմաս Պոլսկիի նկատմամբ և դուրս է եկել եզրափակիչ:
Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար մեր բռնցքամարտիկը վաղը կմրցի անգլիացի Լյուկ Մկկորմակի հետ: