Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հունիսի 23-ին հանդիպեց Լիբանանի Ներքին անվտանգության ուժերի (ՆԱՈւ) գլխավոր տնօրեն, գեներալ մայոր Իմադ Օսմանին:
Լիբանանում ՀՀ դեսպանը հանդիպել է ներքին անվտանգության ուժերի գլխավոր տնօրենին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Շնորհավորելով պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ դեսպան Մկրտչյանը Ի. Օսմանին արդյունավետ աշխատանք մաղթեց:
Իմադ Օսմանը ներկայացրեց Լիբանանի Ներքին անվտանգության ուժերի կողմից ձեռնարկվող համալիր քայլերն՝ ուղղված հանրային աջակցության և վստահության բարձրացմանը, երկրի ներքին անվտանգության ապահովմանը, հանցագործությունների կանխարգելմանը և նվազեցմանը:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց միջազգային համագործակցության ամրապնդման անհրաժեշտությանը և դրա միջոցով հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, քննարկվեցին ՀՀ Ոստիկանության և Լիբանանի ՆԱՈւ միջև հնարավոր համագործակցության շրջանակները: