Եվրամիությունն ավելի խիստ պետք է արձագանքի Թուրքիայում, ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում ժողովրդավարության թուլացմանը։
Մարտին Շուլցը Թրամփին, Պուտինին եւ Էրդողանին «ինքնակալ իշխողներ» է անվանել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտարարել է Սոցիալ-դեմոկրատների առաջնորդ, Եվրախորհրդարանի նախկին ղեկավար Մարտին Շուլցը, հայտնում է news.am-ը:
Նրա խոսքով՝ կարեւոր է երիտասարդացնել Եվրոպան եւ այն ավելի ուժեղ դարձնել։ «Ոչ միայն խոսքով, այլեւ հստակ քաղաքականությամբ»,- Passauer Neue Presse-ի հետ հարցազրույցում ասել է Շուլցը։ Նա նշել է, որ G20-ում ոմանք իրենց ինքնակալ իշխողների նման են պահում՝ մատնանշելով ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներին։