ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռամադանի ավարտի կապակցությամբ ավանդական ընթրիքը չի հյուրասիրել։
Թրամփը Ռամադանի ավարտի կապակցությամբ ընթրիք չի կազմակերպել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է Hill-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան օրակարգը։
Ռամադանի ավարտի կապակցությամբ ընթրիք կազմակերպելու ավանդույթը սահմանել է Բիլլ Քլինթոնը, հետո այն շարունակել են Ջորջ Բուշ-կրտսերն ու Բարաք Օբաման։ Սպիտակ տունը չի հստակեցրել՝ ինչու այս տարի այդ կապակցությամբ ընթրիք չի լինի։
Սակայն Թրամփը շնորհավորել է մահմեդականներին։ Համապատասխան հայտարարությունը շաբաթ հրապարակել է Սպիտակ տունը։