Հունիսի 27-ին հանրապետությունում կդիտվի փոփոխական ամպամածություն, սպասվում է առանց տեղումների եղանակ:
Արցախում սպասվում է առանց տեղումների եղանակ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրել են ԼՂՀ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայությունից՝ հավելելով, որ քամու հոսանքը կլինի՝ հարավ-արևմուտքից՝ 3-8 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը գիշերը՝ +16 +20, ցերեկը՝ +29 +34:
Հունիսի 28-29-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը հունիսի 30-ի ցերեկը կնվազի 3 աստիճանով: