Ֆրանսիայի նախկին վարչապետ Ժան Պիեռ Ռաֆարենը որոշում Է ընդունել ավարտել իր քաղաքական կարիերան:
Ֆրանսիայի նախկին վարչապետը հայտարարել Է մեծ քաղաքականությունից հեռանալու մասին
«Եկել Է ժամանակը՝ հեռանալու այն քաղաքականությունից, որում եմ գտնվում Էի ընտրովի պաշտոններում»,-ասել Է Ֆրանսիայի նախկին վարչապետը: «Ես հրաժարվում եմ սենատորի մանդատի այն երեք տարիներից, որոնք մնում են ինձ: Դա կապված Է այն բանի հետ, որ երկիրը թեւակոխել Է կարեւոր փուլ. իշխանության Է գալիս քաղաքական գործիչների նոր սերունդ: Ես դրա համար ուրախ եմ եւ ցանկանում եմ աջակցել Ֆրանսիայի այդ քաղաքական նորացմանը»,-ասել Է Ռաֆարենը: Նրա խոսքով՝ հետագայում ինքը մտադիր Է գլխավորել իր կողմից ստեղծվող «Ղեկավարները հանուն խաղաղության» ոչ կառավարական կազմակերպությունը: «Այդ միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը հանդես Է գալու պատերազմների հնարավոր ծագման ռիսկերի նախազգուշացումներով»,-հայտնել Է Ռաֆարենը:
Ռաֆարենն ունի տնտեսագիտական կրթություն: Առաջին անգամ Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Է ընտրվել 1986 թվականին, իսկ սենատոր՝ 1995 թվականին: 1989-ից մինչեւ 1995 թվականը եղել Է Եվրախորհրդարանի պատգամավոր: 1995-ից մինչեւ 1997 թվականը զբաղեցրել Է փոքր ու միջին բիզնեսի, առեւտրի եւ արհեստների նախարարի պաշտոնը: Որպես Ֆրանսիայի վարչապետ պաշտոնավարել Է 2002-2005 թվականներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: