Ընթացիկ տարվա ապրիլ ամսից սկսած Արցախում գրանցվել է օձի խայթոցի 13 դեպք, որից 3-ը Քաշաթաղի շրջանում:
Արցախի բոլոր հիվանդանոցներն ապահովված են հակաօձային շիճուկներով. ԱՀ առողջապահության նախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին ԱՀ Ազգային ժողովի լիագումար նիստին այսօր՝ հարց ու պատասխանի ժամանակ, ասել է ԱՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը և նշել. «Բարեբախտաբար, մահվան դեպքեր չեն գրանցվել:
Արցախի բոլոր հիվանդանոցներն ապահովված են հակաօձային շիճուկներով»: