Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն արձագանքել է ՀՀ-ում Եվրոպական Միության դեսպան Պյոտր Սվիտալսկու հայտարարությանը՝ Հայաստանում ընտրական համակարգի բարեփոխումների և ԿԸՀ կազմում քաղհասարակության ներկայացուցիչ ընդգրկելու վերաբերյալ:
Շավարշ Քոչարյանն արձագանքել է Պյոտր Սվիտալսկու հայտարարության
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի և ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2016թ. պետական բյուջեի տարեկան հաշվետվության քննարկման ընթացքում, պատասխանելով Մանե Թանդիլյանի հարցին, Շավարշ Քոչարյանն ընդգծեց, որ Հայաստանի ընտրական համակարգում բարեփոխումներ եղել են, սակայն դա չի նշանակում, թե ամեն ինչ լավ է: «Աղմուկը դրա շուրջ մի քիչ շատ է եղել, բայց ցանկացած առաջարկություն, որը բխում է մեր շահերից, պետք է քննարկել», - ասել է փոխնախարարը:
Պատգամավորի հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում Սվիտալսկու այն հայտարարությանը, որ ԿԸՀ կազմում պետք է ակտիվորեն ներգրավված լինի հանրային սեկտորը, փոխնախարարը պատասխանել է.
«Դժվար է պատկերացնել՝ հանրային սեկտորը ինչպես է հայտնվելու այստեղ: Այո, այն պետք է ներգրավված լինի, բայց վերահսկողական լիազորություններ ունենալու համար, իսկ եթե խոսքը ընտրական հանձնաժողովին է վերաբերում, ապա դա խնդրահարույց է»: