Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կարող են հանդիպել հուլիսի 7-8-ին Համբուրգում նախանշված G20-ի գագաթնաժողովի շրջանակում:
Լավրովն ու Թիլերսոնը կարող են հանդիպել G20-ի գագաթնաժողովի շրջանակում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: news.am-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:
«Կարծում եմ, որ անբնական կլիներ, եթե նրանք չհանդիպեին ու չքննարկեին բոլոր հարցերը»,- ասել է Ռյաբկովը: