Մոսկվայի ԲԿՄԱ-ի եւ Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, այժմ անգլիական «Հալ Սիթին» գլխավորող Լեոնիդ Սլուցկին կարծում է, որ հետխորհրդային երկրների լավագույն ֆուտբոլիստն այժմ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն է:
Լեոնիդ Սլուցկի. Հենրիխ Մխիթարյանը հետխորհրդային տարածքի լավագույն ֆուտբոլիստն է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Ես կցանկայի, որ Ռուսաստանի հավաքականի փոխարեն լիներ ԽՍՀՄ հավաքական: Մենք ունեինք շատ ուկրաինացի, բելառուս, հայ, վրացի խաղացողներ: Կովկասյան տարածաշրջանում լավ եղանակային պայմաններ են ֆուտբոլի համար: Հայաստանի հավաքականում հանդես է գալիս այս պահին նախկին ԽՍՀՄ հանրապետությունների լավագույն ֆուտբոլիստը՝ Հենրիխ Մխիթարյանը: Կարելի է հիշել Շեւչենկոյին, Ռեբրովին, Գլեբին: Եթե նրանք միասին խաղային, ապա կհասնեին լուրջ հաջողությունների»,- ռուս մասնագետի խոսքը մեջբերում է ftbl.ru-ն:
Հիշեցնենք, որ անգլիական երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Հալ Սիթին» Սլուցկին գլխավորում է հունիսից: