Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ հեռախոսազրույցներում խոսել է հուլիսի 4-ին Լեռնային Ղարաբաղի շփման գծում Ադրբեջանի ձեռնարկած սադրանքի և դրա հետևանքների մասին:
Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել Մինսկի խմբի համանախագահների և Կասպշիկի հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
«ԱԳ նախարար Նալբանդյանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և Կասպշիկի հետ հեռախոսազրույցներում ներկայացրել է Ադրբեջանի սադրանքի հետևանքները»,- հայտնել է նա: