Համբուրգի ոստիկանությունը հայտարարել է, որ քաղաքում ցույցերի ընթացքում 288 մարդ է ձերբակալվել, նրանցից 144-ը կալանքի տակ է վերցվել:
Համբուրգում ցույցերի ընթացքում մոտ 300 մարդ է ձերբակալվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին գրում է Welt թերթը՝ հղում անելով ոստիկանության ներկայացուցչին:
«Համբուրգում G20-ի գագաթնաժողովի դեմ բողոքի ցույցերի սկզբից ի վեր 144 մարդ է ձերբակալվել, ևս 144 հոգի կալանավորվել է»,- գրում է պարբերականը:
Համբուրգում հուլիսի 7-8-ին անցկացվեց G20-ի գագաթնաժողովը: Դրա ֆոնին քաղաքում խոշոր անկարգություններ սկսվեցին: Ցուցարարների հետ բախումների ընթացքում վնասվածք է ստացել ավելի քան 200 ոստիկան: