Artsakhpress

Հասարակական

Ռուսաստանաբնակ արցախցի մարզիչն իր նախնիների մասին ֆիլմ է նկարահանում

Արմատներով ԱՀ Հադրութի շրջանի Արևշատ գյուղից, այժմ Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքի թեքվանդո սպորտաձևի թիմի մարզիչ Վադիմ Բադալյանը հերթական անգամ այցելել է Արցախ:

Ռուսաստանաբնակ արցախցի մարզիչն իր նախնիների մասին ֆիլմ է նկարահանում

Ռուսաստանաբնակ    արցախցի  մարզիչն   իր  նախնիների  մասին    ֆիլմ  է  նկարահանում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի   թղթակցի  հետ  զրույցում     Վ.  Բադալյանն  ասել  է, որ   ինքը  պարբերաբար  է  լինում  Արցախում, այցելում   Արևշատ  գյուղ, տեսնում  համագյուղացիներին,    ծանոթանում     գյուղի   խնդիրներին,  ինչպես  նաև   նրանց  տրամադրում օգնություն:

Վ.  Բադալյանը հանդիպել  է  նաև   արցախցի   մարզիչներին, խոսել   նրանց  հետ    և  քննարկել    Արցախում  թեքվանդոյի  զարգացման  ու  մասսայականացման  մասին:

«Ես  մանկուց  եմ   զբաղվում   թեքվանդոյով:  Համագործակցում  եմ   հայ    մարզիչների  հետ, կատարում փոխայցելություններ, հանդես  գալիս փորձի փոխանակմամբ:   Մենք մի քանի օր Ստեփանակերտում  անց  եք  կացնելու ընկերական  հանդիպում, մարզումներ: Ես   ներկա  եմ  լինում  և  հետևում նաև  Սոչիում    անցկացվող  մրցաշարերին,  արցախցի  մարզիկների  մարտերին: Ես  շատ  եմ   ուրախանում  և   հպարտանում, երբ  միջազգային    մրցաշարերում  բարձրացվում  է  հայկական   դրոշը»,-մասնավորապես  ասել  է  Վ. Բադալյանը:

Մեր   զրուցակցից իմացանք, որ  նա  զբաղվում  է  նաև   ֆիլմի  նկարահանությամբ:

Վ.  Բադալյանը    ֆիլմ  է  նկարահանում  իր   նախնիների  գյուղի  մասին, որն, ավաղ,  այժմ  գտնվում  է  Իրանի  Իսլամական  Հանրապետության  տարածքում:

«Ես   գիտեի, որ  իմ  նախնիները   եկել  են   Իրանից:  Փորձել  եմ  գտնել  իմ արմատները. որտե՞ղ է ապրել   իմ  ապուպապ  Բադալը, ում  անունով էլ  մեր ազգանունն է՝  Բադալյան: Գնացել  եմ     և   գտել  եմ    Իրանում  գտնվող  այն  գյուղը, որտեղ  ապրել   է   նա:  Այժմ  այնտեղի   բնակիչներն  իրանցիներ  և ադրբեջանցիներ,  բայց  հայկական  գերեզմանոցները   դեռ  պահպանվում  են:  Գյուղի  վերևում   կա   Սուրբ  Հովհաննես  անունով  եկեղեցի:Ես    նկարել  և    տեսագրել   եմ ողջ  տեսածս:  Այցիս   ընթացքում  հայերեն  գրությամբ  կարդացել եմ  մեծ  պապիս՝ Բադալի    և   նրա        որդի   Հայրապետի  անունները:  Ես   գիրք  եմ  գրում  նրանց  մասին, որպեսզի  երեխաներս, ազգականներս  ու   համագյուղացիներս  իմանան,  թե  որտեղից  են  իրենք  սերվել»,-  պատմել  է Վ.  Բադալյանը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search