Հուրգադայում տեղի ունեցած հարձակումից հետո Հայաստանի արտգործնախարարությունը չի պատրաստվում զգուշացնել ՀՀ քաղաքացիներին ձեռնպահ մնալ Եգիպտոս մեկնելուց։
Հայաստանի ԱԳՆ-ն չի պատրաստվում կոչով դիմել ՀՀ քաղաքացիներին Հուրգադայի հարձակումից հետո
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Ոչ, նման զգուշացում չենք պատրաստում։ Ըստ Կահիերում ՀՀ դեսպանության՝ Եգիպտոսի իշխանությունները խստացրել են անվտանգությունը հանգստի եւ զբոսաշրջության վայրերում։ Հուգրադայում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով տուժած ՀՀ քաղաքացիներին Կահիրեի լաավագույն հիվանդանոցներից մեկում ցուցաբերվում է որակյալ բուժօգնություն»,-ասված է Հայաստանի ԱԳՆ-ի՝ NEWS.am-ի հարցմանն ուղղված պատասխանում: