Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունն իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ հուլիսի 19-ին ժամը 10:00-ից Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ իրականացվելու են հետազոտություն, խորհրդատվություն և անհրաժեշտության դեպքում նաև վիրահատական միջամտություններ:
Երևանից ժամանած բժիշկներն Ստեփանակերտում կիրականացնեն հիվանդների ընդունելություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՀ առողջապահության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ հիվանդների ընդունելությունն իրականացվելու է «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում՝ Երևան քաղաքի գլխավոր սրտաբան` Պարունակ Զելվեյանի, գաստրոէնտերոլոգ ` Հովսեփ Բդոյանի, հեմատոլոգ` Կարո Հակոբյանի, քիթ-կոկորդ-ականջաբան` Տարոն Պողոսյանի կողմից:
«Արևիկ» մանկական բուժմիավորում՝ Երևան քաղաքի գլխավոր մանկական վիրաբույժ Դավիթ Դալլաքյանի և օրթոպեդ` Աշոտ Ադամյանի կողմից:
«Մաշկավեներոլոգիական դիսպանսեր»-ում՝ Երևան քաղաքի գլխավոր մաշկավեներաբան` Կարեն Բաբայանի կողմից:
«Ուռուցքաբանական դիսպանսեր»-ում՝ Երևան քաղաքի գլխավոր օնկոլոգ-քիմիոթերապևտ` Հայկուհի Գյոկչյանի կողմից:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ցանկացողները կարող են նշված օրերին դիմել համապատասխան բուժհիմնարկներ կամ զանգահարել ԱՀ առողջապահության նախարարություն /047/ 94-87-56 հեռախոսահամարով: