Հուլիսի 17-ին Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Վոլգոգրադ քաղաքի օդանավակայանում:
Երևան-Մոսկվա ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Վոլգոգրադում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնում է տեղական «Վիսոտա 102» գործակալությունը՝ հղում անելով Վոլգոգրադի մարզի արտակարգ ծառայությանը:
Արտակարգ վայրէջքի որոշում անձնակազմն ընդունել է այն բանից հետո, երբ թռիչքի ընթացքում ուղևորներից մեկը՝ քաղցկեղով հիվանդ 81-ամյա կին, վատ է զգացել:
Օդանավակայանում նրան արդեն սպասել են շտապօգնության բժիշկները, բայց կինը հրաժարվել է դուրս գալ օդանավից՝ պահանջելով շարունակել թռիչքը: Սակայն բժիշկներին հաջողվել է համոզել և կնոջը տեղափոխել Վոլգոգրադի №25 հիվանդանոց:
Դրանից հետո ինքնաթիռը շարունակել է թռիչքը: