Ադրբեջանական քարոզչության պատվիրատուները կեղծ օգտատերերի կողմից հորինված լուրերում խոսում են զենքերի կիրառման մասին միջազգային պայմանագրերին՝ փորձելով ադրբեջանցիներին համոզել, թե իբր հայկական կողմը նոր ձեռք բերվող զենքերի կիրառման իրավունքը չունի:
Անհրաժեշտ պահերին մենք կրկին կցուցադրենք նոր զենքերի կիրառության արդյունավետությունը. Արծրուն Հովհաննիսյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: «Անհրաժեշտ պահերին մենք ինչպես ցույց ենք տվել, այնպես էլ կցուցադրենք նոր զենքերի կիրառության արդյունավետությունը»,- գրել է Հովհաննիսյանը: