Սույն թվականի հուլիսի 21-ին ք.Երևանում` Ագաթանգեղոս 2ա հասցեում մեկնարկել է «Արցախբանկ» ՓԲԸ նոր` «Ագաթանգեղոս» մասնաճյուղի գործունեությունը:
Ագաթանգեղոս 2ա հասցեում մեկնարկել է «Արցախբանկ» ՓԲԸ նոր` «Ագաթանգեղոս» մասնաճյուղի գործունեությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում է «Արցախբանկ» ՓԲ ընկերության մամլո ծառայությունը: Նորաբաց մասնաճյուղը անհատների և իրավաբանական անձանց համար կապահովի Բանկի կողմից մատուցվող ծառայությունների ամբողջական փաթեթի հասանելիությունը, ներառյալ` բանկային հաշիվների բացում և վարում, ավանդների ներգրավում, վճարային քարտերի թողարկում և սպասարկում, դրամական փոխանցումների և վճարահաշվարկային այլ ծառայությունների մատուցում, վարկերի տրամադրում և այլն:
Արցախբանկի սպասարկման ցանցում թվով 23-րդ և ք.Երևանում թվով 8-րդ մասնաճյուղն իր ծառայություններով հասանելի կլինի հաճախորդներին երկուշաբթիից ուրբաթ` 9:30-ից մինչև 17:00:
Բանկը շարունակում է ընդլայնել իր մասնաճյուղային ցանցը` հավատարիմ մնալով հաճախորդների կարիքներին համապատասխան գործելու և իր ծառայություններն էլ ավելի հասանելի դարձնելու ռազմավարությանը: