Artsakhpress

Հասարակական

Արցախի գիտական կենտրոնում նշվել է կենտրոնի հիմնադիր-տնօրենի հոբելյանը

Այսօր Արցախի գիտական կենտրոնի նիստերի դահլիճում տեղի է ունեցել կենտրոնի հիմնադիր-տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր, ՌԴ ակադեմիկոս Սեմյոն Բաբայանի ծննդյան 85-ամյակը:

Արցախի գիտական կենտրոնում նշվել է կենտրոնի հիմնադիր-տնօրենի հոբելյանը

Արցախի գիտական կենտրոնում   նշվել  է   կենտրոնի  հիմնադիր-տնօրենի  հոբելյանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Ըստ «Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդման՝  միջոցառմանը  բացման  խոսքով  հանդես  է  եկել   կենտրոնի տնօրեն Ստեփան Դադայանը՝  նշելով, որՍ.  Բաբայանն     Արցախի  Հանրապետությունում    և   նրա  սահմաններից  դուրս միշտ  էլ   մեծ  հարգանք   է  վայելել:  

Կենտրոնի տնօրենը   կոլեկտիվի  անունից   շնորհավորել  է  հոբելյարին,   ցանկացել նրան     առողջություն, հաջողություն  և երկարակեցություն: 

«Ձեր   անցած  հարուստ տարիների  փորձը    վկայում է, որ   Դուք   իրականացնում  եք  հասարակական   մեծ  աշխատանք»,-  մասնավորապես  ասել   է    Ս.  Դադայանը:

Արցախի գիտական կենտրոնի  քարտուղար   Վալերի  Ալեքսանյանը     ևս շնորհավորել  և  բարեմաղթանքներ   է  հղել    Ս. Բաբայանին՝  ներկայացնելով նրա   կյանքի   հարուստ      էջերը:

ԱՀ  Ազգային  Ժողովի   փոխխոսնակ,  պատմական գիտությունների դոկտոր   Վահրամ  Բալայանը,  խոսելով   Ս.  Բաբայանի  մասին, ըստ էության       ասել  է.  «Աշխատելով  տարբեր   կոլեկտիվներում՝   նա   իր  կատարած  բոլոր  աշխատանքներում  էլ նորամուծություններ  է  մտցրել:  Իր  համեստ    բնավորությամբ,    խառնվածքով,   գործելաոճով   նկատելի  հետք է թողել. այսօր  էլ  նա  շարունակում  է    երիտասարդների  համար    լավ օրինակ  հանդիսանալ»:

Արցախի  պետական  համալսարանի բանասիրական  գիտությունների   թեկնածու,  պրոֆեսոր  Օֆելյա  Բաբայանն  էլ,  խոսելով  Բաբայան   գերդաստանի    մարդկային  հատկանիշների   մասին,    մասնավորապես   ասել  է. «Իրոք, նա  արժանի  է  մեծարման  և  գնահատանքի:  Շնորհավորում  ենք   ծնունդդ՝  արժանավոր  գերդաստանի    արժանի   զավակ»:

Իսկ ԱրՊՀ   մանկավարժական գիտությունների  թեկնածու,պրոֆեսոր Արկադի  Թովմասյանն էլ  նշել  է,  որ  իր համար  մեծ   պատիվ  է  ու  պարծանք՝  ճանաչել  գիտնական  խելացի  մարդուն, վայելել  նրա  մտերմությունը:

 

Արցախի   գիտական    կենտրոնի  աշխատակիցները   խոսելով   Ս.  Բաբայանի    մարդկային  բարձր արժեքների  մասին,   ըստ  էության  ասել  են.  «Դուք եղել  եք  քաղաքական  ու  հասարակական  գործիչ.  դժվար  ու    պատասխանատու  է  եղել   ձեր   աշխատանքային   ուղին, դուք  կարողացել եք  արժանապատվորեն  կատարել  Ձեր  առջև  դրված   խնդիրները՝ վաստակելով  մեծ  սեր  ու   հարգանք:  Ձեր  ազգասիրական  ու   հայրենասիրական  գաղափարները,   լավատեսությունն  ու   բարությունը, ձեր   շրջապատի  մարդկանց  հանդեպ  ունեցած    մոտեցումները   հազվադեպ  հանդիպող  մարդկային արժեքներ    են»:

Վերջում  Սեմյոն   Բաբայանը շնորհակալություն  է  հայտնել   իր  հասցեին   ասված   անկեղծ  վերաբերմունքի ու  ջերմ  խոսքերի  համար.  «Ես   իմ  ամենակարևոր  աշխատանքներն  իրականացրել  եմ  այստեղ.     Արցախում   աշխատել  եմ տարբեր  ոլորտներում. ես  ամեն  ինչ  արել  և  անում եմ  հանուն  իմ  երկրի, հանուն   հայ   ժողովրդի»:

Միջոցառմանը   ներկա   էին  կենտրոնի  աշխատակիցներ, հարազատներ, գործընկերներ  և  այլք:

Նշենք, որ  Սեմյոն  Հմայակի  Բաբայանը  ծնվել  է   1932  թվականի   հուլիսի  21-ին  Բաքու  քաղաքում:

Սովորել  ու  ոսկե մեդալով  ավարտել  է    թիվ  160  միջնակարգ  դպրոցը, այնուհետև  ընդունվել   ու  գերազանցությամբ  ավարտել  է  տեղի  նավթի  ու    քիմիայի   ինստիտուտը: 1973  թվականին   տեղափոխվել է  Երևան  և  աշխատանքի  է  անցել  մետաղահատ  հաստոցների  և  սարքավորումների   փորձարարական  ինստիտուտի   անդրկովկասյան  բաժանմունքում, որպես  բաժնի  պետ-տնօրենի  տեղակալ:

1984  թվականին  հրավիրվել  է   Ստեփանակերտ  և  տեղափոխման  կարգով  նշանակվել, որպես նոր   կառուցվող  գյուղ-մեքենաների   գործարանի  տնօրեն:

1988  թվականի  օգոստոսի  24-ին  նշանակվել  է   ԼՂԻՄ-ի   ժողովրդական  պատգամավորների    մարզգործկոմի  նախագահ,  միաժամանակ  մինչև  1991  թվականի  հուլի  ամիսն  ընդգրկված  լինելով ԼՂ հատուկ  կառավարման   կոմիտեի  կազմում:

1991  թվականի  հուլիսից  եղել   է ՀՀ   արդյունաբերության  փոխնախարար, կապիտալ   շինարարության   վարչության   պետ, համակարգելով  երկրաշարժի  գոտու  վերականգնման  աշխատանքները  և  մինչև  1993  թվականը  միաժամանակ   հանդիսանալով  այդ  կառույցի  ներկայացուցիչը  ԱՀ-ում:

1997  թվականի  հունվարից  աշխատում  է   Ռուսաստանի  Դաշնությունում ԱՀ  մշտական  ներկայացուցչության    աշխատակազմում:

2008  թվականի  հունվարից մինչև  2012 թվականի   դեկտեմբեր  եղել  է   Արցախի  գիտական  կենտրոնի  հիմնադիր  տնօրեն:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search