Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների թիմը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում:
Բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ջիբրալթարում ընթացող Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի առաջին խաղում Հայաստանի հավաքականի մրցակիցը Մոնակոյի թիմն էր: Առաջին քառորդում թիմն առաջ էր 26:14 հաշվով: Երկրորդ քառորդում ևս Մ16 տարեկանների թիմն առաջար էր: Ի վերջո Հայաստանի թիմը հաղթեց խոշոր 81:41 հաշվով: Հաջորդ հանդիպումը Վահագն Հարությունյանի սաները կանցկացնեն հուլիսի 26-ին՝ մրցելով Ուելսի ընտրանու դեմ: