Պորտուգալիայի Ազգային հեռուստատեսությունն ու Եվրոպական հեռարձակող միությունն ընտրել են Լիսաբոնը որպես քաղաք, որտեղ կանցկացվի «Եվրատեսիլ-2018» երգի մրցույթը։
Հայտնի է դարձել «Եվրատեսիլ-2018»-ը հյուրընկալող քաղաքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Բացի այդ, երգի մրցույթի թվիթերյան էջում հայտնվել է տեսահոլովակ՝ նվիրված միջոցառմանը։
Կազմակերպիչները հայտնել են, որ կիսաեզրափակիչները կանցկացվեն մայիսի 8-ին և 10-ին, իսկ եզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 12-ին։
Պորտուգալիան դարձավ երգի մրցույթը հյուրընկալող երկիր՝ Կիևում անցկացված «Եվրատեսիլ-2017»-ում իր մասնակից Սալվադոր Սոբրալի հաղթանակի շնորհիվ։