ՉԺՀ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունը կցանկանար համագործակցել ԱՄՆ-ի հետ Կորեական թերակղզու միջուկային խնդրի խաղաղ լուծման համար եւ գիտակցում Է Փենյանի վրա ճնշման անհրաժեշտությունը՝ երկխոսության վերսկսման համար պայմանների միաժամանկյա ստեղծմամբ հանդերձ:
Չինաստանը կցանկանար համագործակցել ԱՄՆ-ի հետ Կորեական թերակղզու միջուկային խնդրի լուծման հարցում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 26-ին այս մասին հայտարարել Է ՉԺՀ-ի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լու Կանը:
ՉԺՀ-ի արտգործնախարարության ներկայացուցիչը նաեւ մեկնաբանել Է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլիի հայտարարությունը, որը նախօրյակին բավարարվածություն Է հայտնել չինական կողմի հետ ԿԺԴՀ-ի նկատմամբ նոր ատժամիջոցների քննարկումից: Հեյլիի խոսքով՝ Պեկինի պատասխանը «ցուցադրում Է նրանց լրջությունը»:
«Հեյլիի հայտարարության վերաբերյալ կցանկանայի ասել, որ մենք սերտ շփումներ ենք պահպանում Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Անվտանգության խորդհրդի (ԱԽ) մյուսժ անդամների հետ՝ ԿԺԴՀ-ում հրթիռների արձակման վերաբերյալ համապատասխան բանաձեւը մշակելիս:
Շատ կարեւոր Է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն հիշյալ հարցի շուրջը հանդես գա միասնական դիրքերից, ընդգծել Է Լու Կանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: