Մենք օգոստոսին ունենալու ենք 10 միլիոն խորանարդ մետր ջրի պաշար:
Արցախում կաթիլային համակարգով ոռոգվում է մոտ 120 հա տարածք. Արամ Մխոյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը:
«Ջրախնայողական ժամանակակից կաթիլային համակարգերի ներդրմամբ մենք լուրջ աշխատանքներ ենք կատարել: Այսօրվա դրությամբ Արցախում կաթիլային համակարգով ոռոգվում է մոտ 120 հա տարածք. այս տարի այն պետք է հասցնենք 250-300 հա-ի: Ծխախոտի ցանքատարածությունների 70 հա-ը ոռոգվում է կաթիլային համակարգով»,-նշել է ԱՀ գյուղնախարարը: