2017 թվականի հուլիսի 22-ից 24-ը ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի «Բացահայտիր քեզ համար քո երկիրը» արշավի շրջանակներում Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ կազմակերպվել է հայաստանյան մի շարք ԶԼՄ-ների ներկայացուցիչների ճանաչողական այցն Արցախ:
Քրիստոնեական դամբարան` Շուշիի մզկիթում. ֆոտո
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այցի շրջանակներում Հայաստանի մի շարք լրատվամիջոցներ այցելեցին Արցախի տեսարժան վայրերը, որոնցից մեկը Շուշիի մզկիթն է: Պարզվեց` մզկիթում, որտեղ հիմա պեղման ու վերականգնման աշխատանքներ են կատարում, հայտնաբերել են վաղ քրիստոնեական դամբարան: Թե ում դամբարանն է, որ թվականի կառույց է, դեռ պարզ չէ, գրում է Iravunk.com-ը:
Մեր բացահայտումներն այսքանով չեն ավարտվում: Առաջիկայում կներկայացնենք Արցախի տեսարժան վայրերը, որոնք թերեւս բացահայտում լինեն նաև մեզ համար:
Հիշեցնենք` 2008-2010 թթ. ընթացքում ԼՂՀ տարածքում իսլամական մշակութային ժաանգության պահպանմանն ուղղված աշխատանքներ են իրականացվել։ 2009 թ-ի սկզբին վերականգնվել է Շուշիի վերին մզկիթի տանիքը և մաքրվել է մզկիթին հարակից տարածքը։ Պեղումներն ու վերականգնողական աշխատանքները մինչ օրս շարունակվում են: