Ավարտվել է «Հուսո գավաթ» հանրապետական ֆուտբոլի ամենամյա փառատոնը, որին մասնակցում էին Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի, Հադրութի, Շուշիի և Ստեփանակերտի թիմերը:
Ավարտվել է «Հուսո գավաթ» հանրապետական ֆուտբոլի ամենամյա փառատոնը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Հուսո գավաթ» հանրապետական ֆուտբոլի փառատոնի գլխավոր մրցավար Վալերի Հայրիյանը:
«Փառատոնին առաջին տեղ է գրավել Մարտունու, 2-րդ տեղ` Ստեփանակերտի և 3-րդ՝ Հադրութի թիմը:
Մրցանակային տեղեր գրաված թիմերը ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության և ԱՀ ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից պարգևատրվել են գավաթով, մեդալով, դիպլոմով, դրամական պարգևներով և նվերներով»,-նշել է Վ. Հայրիյանը: