Վրաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները Հայաստանի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի, Ուկրաինայի և Սլովենիայի զորքերի մասնակցությամբ:
Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությունները մեկնարկել են առանց Ադրբեջանի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին, հայտնում է ադրբեջանական azadliq.org-ը: Ադրբեջանական կողմը, որը ևս նախապես հրավիրված է եղել, չի մասնակցելու զորավարժություններին: Վրաստանի վարչապետը և մյուս երկրներից ներկա բարձրաստիճան պաշտոնյաները հուլիսի 30-ին Վրաստանի Վազիանի ռազմաբազայում զորավարժությունների բացման հանդիսավոր արարողության ժամանակ նշել են, որ զորավարժությունները կարևոր քայլ են ՆԱՏՕ-ին անդամակցության ճանապարհին: «Այս զորավարժությունները կօգնեն ՆԱՏՕ-ի չափանիշներին մոտենալու և ողջ տարածաշրջանում կայունության ամրապնդման տեսանկյունից»,- ասել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին: Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ` Ադրբեջանի կողմից զորավարժություններին մասնակցությունից հրաժարվելու պատճառները հայտնի չեն, և դրա վերաբերյալ հնարավոր չի եղել պարզաբանումներ ստանալ ոչ Ադրբեջանի ՊՆ-ից, ոչ էլ ԱԳՆ-ից: Ադրբեջանը չէր մասնակցել նաև վերջերս Ռումինիայում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի զորավարժություններին: