Թուրքիայի Բաթման քաղաքի օդանավակայանում ձերբակալվել է քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության կին պատգամավոր Այշե Աջար Բասարանը։
Թուրքիայում քուրդ կին պատգամավոր է ձերբակալվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ HDP-ի կին պատգամավոր Այշե Աջար Բասարանը Բաթմանի օդանավակայանից փորձել է Անկարա մեկնել, որի ժամանակ էլ ոստիկանությունը ձերբակալել է նրան։
Որպես ձերբակալման պատճառ, կին պատգամավորին հայտնել են դատարան չներկայանալը։
Նշենք, որ քրդական կուսակցության պատգամավորների մի մասին մեղադրանք է առաջադրված «ահաբեկչական կառույցի անդամ լինելու» կամ «ահաբեկչական կառույցի օգտին քարոզչություն անելու» մեղադրանքներով։