Բաքվի բնակիչ Սարխան Ջաբբարովը աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարության շենքի դիմաց ինքնահրկիզման փորձ է կատարել:
Բաքվում տղամարդը նախարարության շենքի դիմաց ինքնահրկիզման փորձ է կատարել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին, հայտնում է ադրբեջանական Lent.az-ը: Ջաբբարովն այս ծայրահեղ քայլին դիմել է այն պատճառով, որ պետությունն իրեն հաշմանդամության կարգ չի տրամադրել: Նրա խոսքով` ինքը հաշմանդամություն ունի և համապատասխանում է հաշմանդամության կարգ ունենալու բոլոր չափանիշներին: Նախարարության անվտանգության աշխատակիցներին հաջողվել է կանխել ինքնասպանության փորձը: