Օգոստոսի 3-ից 30 օրացուցային օրով կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը՝ Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա շինարարական աշխատանքներ իրականացնելու պատճառով:
Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստանի գազամատակարարումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Հասարակայնության եւ ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից հայտնում են, թե հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների: