Artsakhpress

Քաղաքական

ԼՂ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու մասին Ռոհանիի հայտարարությունն ուղղված էր Ադրբեջանին. իրանագետ

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի՝ օգոստոսի 6-ին կայացած հանդիպումը կարևոր էր թե քաղաքական, թե տնտեսական, թե տարածաշրջանային անվտանգության առումներով:

ԼՂ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու մասին Ռոհանիի հայտարարությունն ուղղված էր Ադրբեջանին. իրանագետ

ԼՂ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու մասին Ռոհանիի հայտարարությունն ուղղված էր Ադրբեջանին. իրանագետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման գնահատական տվեց իրանագետ Արմեն Իսրայելյանը՝ նկատելով, որ անկախությունից ի վեր Հայաստանի Հանրապետությունը շարունակում է որպես բարեկամ և ռազմավարական դերակատարություն ունեցող երկիր խորացնել Իրանի հետ երկկողմ հարաբերությունները:

«Հանդիպման ժամանակ Հայաստանի կողմից հստակ ուղերձ էր հղված, որ Երևանը վճռական  ու հավատարիմ է Թեհրանի հետ հարաբերությունները զարգացնելու վերաբերյալ իր հայտարարություններին, և դրանք  ունեն ու ունենալու են գործնական դրսևորումներ: Հայաստանի կողմից բարձր մակարդակով Հասան Ռոհանիի երդմնակալության մասնակցությունը շատ կարևոր էր և Իրանում մեծ գնահատականի արժանացավ այս հանգամանքը թե իրանական հեռուստատեսությունների, թե լրատվական գործակալությունների և թե տպագիր մամուլի կողմից»,- ասաց Իսրայելյանը:

Իրանագետը նշեց, որ հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք խնդիրներ և հատկապես կարևորվել է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը տնտեսության ոլորտում:

«Կարծում եմ, որ առաջիկայում երկու երկրներն առավել մեծ ուշադրություն կդարձնեն հատկապես տնտեսության ոլորտում համագործակցության խորացմանը: Եվ վերջին շրջանում դա նկատվումն է. այն համաձայնությունները, որոնք ձեռք են բերվել երկու երկրների միջև, կյանքի են կոչվում: Դրանցից մեկը Նորդուզ-Մեղրի սահմանային դարպասի շահագործումն է: Պակաս կարևոր չէր Հայաստանի կողմից վիզային ռեժիմի չեղարկումը, քանզի Թեհրանը վերջին տարիներին նրա արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է. վիզային ռեժիմի չեղարկումը բարձր գնահատականի արժանացավ Իրանի կողմից»,- ընդգծեց Իսրայելյանը:

Իրանագետը հաջորդ կարևոր բաղադրիչն է համարում անվտանգության ոլորտում երկու երկրների շահերի համընկնումը:

«Թեհրանի համար շատ կարևոր է Հայաստանի վարած քաղաքականությունը Հարավային Կովկասում: Անվտանգության կարևորումը նկատվեց Թեհրանի կողմից` ապրիլյան պատերազմից հետո, տարածաշրջանում տեղի ունեցած զարգացումներից և Իրանում վերջերս տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից , որտեղ Իրանը իր երկրի տարածքում զգաց անվտանգության անմիջական սպառնալիքը: Ուստի  Թեհրանը վերանայեց  իր հարավկովկասյան  քաղաքականությունը, խորացնելով իր հարաբերությունները Երևանի հետ»,-նշեց Իսրայելյանը:

Իրանագետի կարծիքով` ԼՂ հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ Ռոհանիի հայտարարությունը շատ կարևոր «մեսիջ» էր պարունակում:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը քաղաքական ճանապարհով լուծելու կոչից բացի, Ռոհանին շատ կարևոր «մեսիջ» հղեց այն մասին, որ Թեհրանը այլևս երբեք թույլ չի տալու իր սահմանների շրջանում ապակայունացում: Կարծում եմ,  այս «մեսիջն» առաջին հերթին ուղղված էր Ադրբեջանին , որը վերջին ժամանակները հետևողականորեն փորձում է լարել  սահմանում իրավիճակը: Այս առումով նույնպես Հայաստանի և Իրանի շահերը համընկնում են»,- եզրափակեց Իսրայելյանը:

Օգոստոսի 6-ին Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Հասան Ռոհանին հանդիպել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Երկու երկրների նախագահները հանդիպմանը քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search