Իսրայելը, ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը հուլիսի սկզբին մի շարք գաղտնի բանակցություններ են վարել, որոնցում քննարկվել են զինադադարը Սիրիայի հարավում եւ սիրիա-իսրայելական եւ ապաԷսկալացման գոտիների ստեղծումը սիրիա-հորդանանյան սահմաններին:
ԶԼՄ-ներին հայտնի Է դարձել Սիրիայում հրադադարի շուրջը ՌԴ-ի, Իսրայելի եւ ԱՄՆ-ի գաղտնի հանդիպումների մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին, հայտնել Է Haaretz հրատարակությունը՝ վկայակոչելով իսրայելացի պաշտոնյաների եւ արեւմտյան դիվանագետների: Նշվում Է, որ հանդիպումները կայացել են Հորդանանի մայրաքաղաք Ամմանում, ինչպես նաեւ Եվրոպայի մայրաքաղաքներից մեկում, մինչ հայտնի դարձավ Սիրիայի շուրջը Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համաձայնության մասին: Բանակցություններում իսրայելական կողմը հանդես Է եկել ապաԷսկալացման գոտիների վերաբերյալ համաձայնագրի դեմ՝ հայտարարելով, թե Մոսկվան եւ Վաշինգտոնը պատշաճ ուշադրություն չեն նվիրում Սիրիայից իրանական ուժերի դուրսբերման անհրաժեշտության վրա:
Հուլիսի 7-ին հայտնի Է դարձել, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Հորդանանի փորձագետները համաձայնեցրել են Սիրիայի հարավ - արեւմուտքում ապաԷսկալացման գոտու ստեղծման հուշագիրը. խոսքը վերաբերում Է Դերաայի, Քունեյթրայի եւ Սուվեյդայի շրջաններին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: