Artsakhpress

Հասարակական

Տարածաշրջանում օգոստոսի 3- 9-ը 3 բալ և ավելի ուժգնությամբ 4 երկրաշարժ է գրանցվել

Սեյսմիկ պաշտպանության ծառայության (ՍՊԾ) սեյսմոլոգիական ցանցի կողմից օգոստոսի 3- 9-ը գրանցված երկրաշարժերից 21-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը:

Տարածաշրջանում օգոստոսի 3- 9-ը 3 բալ և ավելի ուժգնությամբ 4 երկրաշարժ է գրանցվել

Տարածաշրջանում օգոստոսի 3- 9-ը 3 բալ և ավելի ուժգնությամբ 4 երկրաշարժ է գրանցվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Տեղի ունեցած սեյսմիկ իրադարձություններից 7-ը գտնվում են ՀՀ տարածքում: Տարածաշրջանում գրանցվել է 4 երկրաշարժ 3 բալ և ավելի ուժգնությամբ: Օգոստոսի 3-ին 3 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ են տեղի ունեցել Թուրքիայում` (2.3 մագնիտուդ) Դիգոր քաղաքից 8 կմ դեպի հարավ-արևմուտք և Թուրքիա-Իրան սահմանային գոտում՝ (2.5 մագնիտուդ) Սարայ քաղաքից 19 կմ դեպի հարավ-արևելք: Նույն ուժգնությամբ (2.6 մագնիտուդ) հաջորդ ցնցումը գրանցվել է օգոստոսի 7-ին Իրանի Խոյ քաղաքից 35 կմ դեպի հարավ-արևելք: Օգոստոսի 9-ին Խոյից 52 կմ դեպի հարավ-արևմուտք գտնվող էպիկենտրոնով երկրաշարժի ուժգնությունը 5 բալ (3.6 մագնիտուդ) էր:

Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 2 երկրաշարժ, երկուսն էլ` Չինաստանում: Օգոստոսի 8-ին 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Չինաստանի Սիչուան նահանգում` Գուանյուան քաղաքից 200 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Երկրաշարժին հաջորդել է 4.2- 4.8 մագնիտուդով երեք հետցնցում: Նախնական տվյալներով,ստորգետնյա ցնցումների հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ, վիրավորվել 431-ը, որոնցից 40-ը` ծանր: Վնասվել է 130 հազար շենք-շինություն, փակվել են ճանապարհները, ընդհատվել է էլեկտրամատակարարումը և բջջային կապը: Էպիկենտրոնային գոտում գտնվող Ցզյուչժայգոու վարչական շրջանի համանուն ազգային պարկում հազարավոր զբոսաշրջիկներ տարհանվել են անվտանգ տարածք: Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում են բժիշկներ, փրկարարներ և Չինաստանի ոստիկանության ավելի քան 1300 աշխատակից, ինչպես նաև սահմանապահ զորքերից: Նույն օրը Չինաստան-Ղազախստան սահմանային գոտում` Սինձյան-Ույղուրյան ինքնավար շրջանի Ուռումչի քաղաքից 382 կմ դեպի արևմուտք, տեղի է ունեցել հաջորդ ուժեղ երկրաշարժը, որն ունեցել է 6.3 մագնիտուդ: Վերջինիս հետևանքով, ըստ նախնական տվյալների, տուժածների թիվը հասել է 32-ի: 142 շինարարական կառույց է ավերվել, ևս 1060 շինություն վնասվել է: Ստորգետնյա ցնցումները Ղազախստանում զգացվել են մինչև 5 բալ ուժգնությամբ, հասնելով նույնիսկ Նովոսիբիրսկ:

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search