Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում թալանել են Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի կնոջը՝ Հուլյա Չավուշօղլուին:
Ֆիլիպիններում թալանել են Թուրքիայի ԱԳ նախարարի կնոջը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Odatv-ի փոխանցմամբ՝ Չավուշօղլուն օգոստոսի 6-ին մեկնել էր Ֆիլիպիններ՝ մասնակցելու Հարավարևելյան Ասիայի պետությունների ընկերակցության (ԱՍԵԱՆ) 50–րդ գագաթնաժողովին:
Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել օդանավակայանում։ Զինված 4 անձինք հափշտակել են նրա զարդատուփը, որում եղել են ոսկե և ադամանդե զարդեր։ Գողերը կալանավորված են: