Ռոստուրիզմը հորդորել Է ռուսաստանցիներին՝ Թուրքիա ուղեւորություն կատարելու որոշում ընդունելիս հաշվի առնել զբոսաշրջիկների առողջության անվտանգության առկա սպառնալիքը:
Ռոստուրիզմը նախազգուշացրել Է անվտանգության սպառնալիքի մասին Թուրքիայում հանգստանալիս
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին, Ռուսաստանի հսկիչ գերատեսչությունը հայտնել Է օգոստոսի 11-ին:
«Ռոստուրիզմը հաստատակամորեն խորհուրդ Է տալիս Ռուսաստանի քաղաքացիներին՝ Թուրքիա ուղեւորության մասին որոշում ընդունելիս հաշվի առնել անվտանգության առկա սպառնալիքը»,-ասված Է հաղորդագրության մեջ: Բացի այդ, գերատեսչությունը հորդորում Է ռուսաստանյան տուրօպերատորներին եւ տուրգործակալներին՝ պարտադիր կարգով Թուրքիայում տուրիստական պրոդուկտներ իրացնելիս իրազեկել այդ երկրում տիրող բարդ համաճարակային իրադրության մասին:
Ավելի վաղ Ռոսպոտրեբնադզորը հայտարարել Է, որ զբոսաշրջիկների համար անվտանգ չեն Թուրքիայում Անթալիայի ծոցի շրջանի պայմանները, որոշումը համաձայնեցված Է ԱԳ նախարարության հետ, փաստաթուղթն ուղարկված Է Ռոստուրիզմ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: