ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Ղազախստան կատարած աշխատանքային այցի շրջանակում Աստանայում առանձնազրույց է ունեցել Բելառուսի Հանրապետության վարչապետ Անդրեյ Կոբյակովի հետ:
Կարեն Կարապետյանն առանձնազրույց է ունեցել է Բելառուսի իր գործընկերոջ հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, երկու երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են հայ-բելառուսական տնտեսական հարաբերությունների օրակարգը և հետագա զարգացման հեռանկարները: Անդրադարձ է կատարվել Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցերի: