Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են։
Նավթի համաշխարհային գները նվազում են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է Gazeta–ն։
Նյու Յորքի բորսայում (NYMEX) WTI տեսակի թեթեւ նավթի սեպտեմբերյան ֆյուչերսները նվազել են 0,08 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 48,78 դոլարի։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ հոկտեմբերյան մատակարարումներով նվազել են 0,17 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 52,01 դոլարի։