Արցախի առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ օգոստոսի 15-25-ը Արցախ կժամանեն Ռուսաստանի Դաշնության առաջատար կլինիկաներից մի շարք մասնագետներ` այդ թվում մանկաբույժներ, մանկական գաստրոէնտերոլոգ և հեպատոլոգ, կարդիո-ռեանիմատոլոգ և օրթոպեդ-ստոմատոլոգ:
Ռուսաստանից ժամանած բժիշկներն անվճար հետազոտություններ կանցկացնեն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հաղորդում է Արցախի առողջապահության նախարարության պաշտոնական կայքէջը, նշված օրերին «Բաց դռների օր» միջոցառման շրջանակում կարդիո-ռեանիմատոլոգի կողմից «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում, մանկաբույժների, մանկական գաստրոէնտերոլոգի և հեպատոլոգի կողմից «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ-ում և օրթոպեդ-ստոմատոլոգի կողմից «Դենտեքս Դենտալ Գրուպ» ՍՊԸ-ում անվճար հիմունքներով կիրականացվեն հանրապետության քաղաքացիների հետազոտություններ և խորհրդատվություններ: