Գերմանիան չի ընդլայնելու Թուրքիայի հետ մաքսային միությունը։
Մերկել․ Գերմանիան չի ընդլայնելու Թուրքիայի հետ մաքսային միությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին նա հայտնել է Գերմանիայում հայտնի բլոգերների հետ նախընտրական շփման ընթացքում։
«Ամեն դեպքում հիմա մենք չենք ընդլայնելու Թուրքիայի հետ մաքսային միությունը։ Խորացման մասին խոսք անգամ լինել չի կարող»,- ասել է Մերկելը։
Հուլիսին Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը նաեւ շեշտել է, որ անհնար է համարում ներկա իրավիճակում շարունակել ԵՄ-ի ու Թուրքիայի միջեւ բանակցությունները մաքսային միություն ստեղծելու մասին, հայտնում է ՏԱՍՍ-ը։