Սև ծովի վրացական ափերի մոտ՝ Ցիխիսձիրի շրջանում փրկարար ծառայության աշխատակիցները ջրից դուրս են բերել երիտասարդ տղամարդու դի:
Սև ծովում հայ է խեղդվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նա երեկ էր կորել՝ օրվա երկրորդ կեսին:
«Գրուզիա օնլայն»-ի հաղորդմամբ, մահացածն ազգությամբ հայ է, ով ապրում է Ռուսաստանում: Նա Աջարիա էր մեկնել հանգստանալու: Որոնողական աշխատանքներում ներգրավել էին իրավապահները:
Քննություն է իրականացվում Վրաստանի Քրեական օրենսգրքի 115 հոդվածի հատկանիշներով՝ ինքնասպանության հրահրում: