Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Գերմանիայի կանցլեր, Քրիստոնեադեմոկրատական կուսակցության ղեկավար Անգելա Մերկելն ու նրա կողմնակիցները Թուրքիայի թշնամիներն են:
Էրդողանը կոչ է արել Գերմանիայում ապրող թուրքերին քվեարկել Մերկելի դեմ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ, նա կոչ է արել Գերմանիայի թուրք քաղաքացիներին դեմ քվեարկել Մերկելին առաջիկա ընտրություններում:
«Ես կոչ եմ անում Գերմանիայում իմ հայրենակիցներին: Քրիստոնեադեմոկրատական, Սոցիալ Դեմոկրատական և Կանաչների կուսակցությունները Թուրքիայի թշնամիներն են: Աջակցեք քաղաքական այն ուժերին, որոնք Թուրքիայի թշնամիները չեն»,- Panorama.am-ի փոխանցմամբ՝ ասել է Էրդողանը: